Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ․–ին ավելացել է 41,5%–ով՝ գերազանցելով 30մլրդ դոլարը

01.02.2025, 19:27
Անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 37,3%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 4,4%-ով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ․–ին ավելացել է 41,5%–ով՝ գերազանցելով 30մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2024 թվականին կազմել է 30 159,1 մլն դոլար, ինչը 41,5 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից, հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 37,3%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 4,4%-ով։ 2024 թվականին դրամին համարժեք արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11876.3 մլրդ դրամ։

Հայաստանից արտահանումը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 53,1%-ով և կազմել 13 092,2 մլն դոլար։ Դեկտեմբերին արտահանումը տարվա կտրվածքով նվազել է 48,6%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 1,3%-ով։ Դրամով համարժեք արտահանումը 2024 թվականին կազմել է 5158,1 մլրդ դրամ։

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17066,9 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 33,8 տոկոս աճ։ Դեկտեմբերին այս ցուցանիշը տարվա կտրվածքով նվազել է 26,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 6,5%-ով։ Դրամով համարժեք ներմուծումը 2024 թվականին կազմել է 6718.2 մլրդ դրամ։