Հայաստանում աշխատողների թիվը սեպտեմբերի վերջին գերազանցել է 776 հազարը
22.11.2024,
15:54
Ներկայացնում ենք զբաղվածության առաջատար 6 ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի աշխատաշուկայում ֆորմալ զբաղվածների թիվը 2024 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 776,8 հազար մարդ՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ ավելանալով 5,6 տոկոսով։ Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր» զեկույցում։
2024 թվականի սեպտեմբերի վերջին զբաղվածության առաջատար ոլորտներն են՝
- Մեծածախ և մանրածախ առևտուր՝ 130,5 հազար աշխատող
- Կրթություն՝ 125,6 հազար աշխատող
- Մշակող արդյունաբերություն՝ 91,4 հազար աշխատող
- Առողջապահություն և սոցիալական սպասարկում՝ 52,8 հազար աշխատող
- Տեղեկատվություն և կապ՝ 45,0 հազար աշխատող
- Շինարարություն՝ 42,2 հազար աշխատող։
«2023 թվականի սեպտեմբերի համեմատ զբաղվածության աճ է գրանցվել զբաղվածության գրեթե բոլոր ոլորտներում», - նշվում է ուսումնասիրության մեջ։