Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Մեկ օրվա մեջ երկրոդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում

02.05.2025, 10:33
Գավառի մոտակայքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Մեկ օրվա մեջ երկրոդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Նշենք, որ մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։