Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

14.01.2026, 16:48
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N  զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։