Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս. բյուջե վերականգնվել է 500 մլն դրամ

14.10.2024, 16:11
Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս
Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս. բյուջե վերականգնվել է 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ներառվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ։

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։ Ընկերության կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: