Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Սահմանները և բարելավված լոգիստիկան կարող են դրական ազդեցություն ունենալ առևտրի հեռանկարների վրա․ ՎԶԵԲ–ի գործադիր տնօրեն

27.11.2024, 11:06
Լոգիստիկան կարող է դրական ազդեցություն ունենալ առևտրի հեռանկարների վրա, հատկապես, որ ՀՀ-ն մուտք ունի ԵՄ շուկա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով․ ՎԶԵԲ գործադիր տնօրեն
Սահմանները և բարելավված լոգիստիկան կարող են դրական ազդեցություն ունենալ առևտրի հեռանկարների վրա․ ՎԶԵԲ–ի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սահմանները և բարելավված լոգիստիկան կարող են դրական ազդեցություն ունենալ առևտրի հեռանկարների վրա, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մուտք ունի դեպի ԵՄ շուկա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով, ինչպես նաև դեպի Եվրասիական տնտեսական միության անդամակից պետությունների Կենտրոնական Ասիայի շուկաներ։

Այս մասին «ԱՌԿԱ» գրրծակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

Նրա խոսքով, լինելով փոքր և դեպի ծով ելք չունեցող շուկա, Հայաստանը լրացուցիչ տուժում է աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով։

«Նրա երկու հարևանների հետ սահմանները փակ են, իսկ երրորդ հարևանի՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները սահմանափակում են առևտուրն այս ուղղությամբ։ 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի դեմ բազմաթիվ զարգացած երկրների կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցները վտանգի տակ են դրել առևտուրը Հայաստանի ամենամեծ արտահանման շուկայի հետ։ Հետեւաբար, մեծ հնարավորություններ կան, եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը բարելավվի», – պարզաբանեց Ֆալչետտին։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։