Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

1,1 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս–Հարավի նախագծերին

Այսօր, 12:30
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 1,1 մլրդ դրամի վերաբաշխում կատարել Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում մի շարք նախագծերի իրականացման համար
1,1 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս–Հարավի նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 1,1 մլրդ դրամի վերաբաշխում կատարել Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում մի շարք նախագծերի իրականացման համար։

«Նախագծով առաջարկվում է իրականացնել 1 մլրդ 174 մլն դրամի ներքին վերաբաշխում` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականություններն իրականացնելու համար», - ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում։

Մասնավորապես, միջոցներն ուղղվելու են շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5%-ի վճարման, տեխնիկական հսկողների ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցմանը։

Միջոցները կուղղվեն նաև M6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների դիմաց վճարումներ իրականացմանը։