1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025թ․–ի առաջին կիսամյակում պետբյուջե է վճարվել շուրջ 990 մլրդ դրամ․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 միլիարդ 670 միլիոն դրամ, հաղորդուն է Պետական եկամուտների կոմիտեն։
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 766 միլիարդ 148 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 53 միլիարդ 271 միլիոն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 134 միլիարդ 253 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 398 միլիոն դրամ։
Տասը խոշոր հարկատուների թվում են Mobile Center Art-ը (վճարումները կազմել են 32.9 միլիարդ դրամ), Grand Tobacco-ն (30.46 միլիարդ դրամ), «Գազպրոմ Արմենիա»-ն (28 միլիարդ դրամ), Արդշինբանկը (27.96 միլիարդ դրամ), Ամերիաբանկը (21.4 միլիարդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (20.37 միլիարդ դրամ), «Սի Փի Էներջի Գրուպ»-ը (12.11 միլիարդ դրամ), International Masis Tabak-ը (11.46 միլիարդ դրամ), Pretty Way–ը (11.25 միլիարդ դրամ), Դիջիթեյնը (11 միլիարդ դրամ):
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վերջին չորս տարիների ընթացքում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը և 2024 թվականի վերջին բյուջե է վճարել 101,97 միլիարդ դրամ, վերադարձել է առաջին տասնյակ։ Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն առաջին տասնյակում չէր։ ($1 - 383,94 դրամ)։