1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 20 սուբվենցիոն ծրագրի համար
10.10.2024,
11:31
Գնել Սանոսյանի խոսքով, երբ հատկացումներն իրականացվեն, բյուջեյից 17 միլիարդ 52 միլիոն դրամ կկազմի հատկացումը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Սանոսյանի խոսքով՝ երբ հատկացումներն իրականացվեն, բյուջեյից 17 միլիարդ 52 միլիոն դրամ կլինի հատկացումը, Կառավարության մասնաբաժինը։
«Սկզբում համայնքներն իրենց մասնաբաժինն են վճարում, հետո մենք սկսում ենք վճարել»,- հայտնեց նախարարը։