«Հայաստանի Էլցանցերի» գլխավոր տնօրենը չի մասնակցի ՀԾԿՀ նիստին
17.06.2015,
11:39
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չի մասնակցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստին, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի, /ԱՌԿԱ/. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չի մասնակցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստին, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Բիբինը նամակ էր ուղարկել ՀԾԿՀ, որում հաղորդել էր, որ չի կարող մասնակցել նիստին և խնդրել էր հիմք ընդունել իր երեկվա նամակը` հասցեագրված ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստ կանցկացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման նախագծի համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։
Միաժամանակ, ՀԷՑ–ի հայտի համաձայն` բնակչության համար առաջարկվում է բարձրացնել սակագինը ներկա 41,85 դրամից մինչև 58,93 դրամ 1 կՎտ/ժ համար ցերեկային ժամերին և 31,85 դրամից մինչև 48,93 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է բաշխել էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողներին, այդ թվում բնակչությանը (1 դոլարը` 478,05 դրամ)։–0–