Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անհրաժեշտ է քննարկել խորհրդարանում. թերթ

20.05.2015, 11:00
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անհրաժեշտ է անպայման քննարկել խորհրդարանում, չորեքշաբթի իր խմբագրականում գրել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անհրաժեշտ է քննարկել խորհրդարանում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անհրաժեշտ է անպայման քննարկել խորհրդարանում, չորեքշաբթի իր խմբագրականում գրել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Ինչպես նշել է Աբրահամյանը, Հայաստանի իշխանություններն ասում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն աշխատում է վնասով, քանի որ «մեղավորը մենք ենք` սպառողներս, քանի որ քիչ ենք նրանց վճարում»։ Իսկ մենք` սպառողներս, ենթադրում ենք, որ այդ ընկերության մենեջերները կուտակել են հսկայական պարտքեր։

«Պատգամավորները պարտավոր են ստուգել մեր այդ ենթադրությունը` նաև այն պատճառով, որ պետությունը, այսինքն` մենք, հարկատուներս, երաշխավոր ենք կանգնել այդ ընկերության կոմերցիոն ռիսկերին», – կարծում է գլխավոր խմբագիրը։ »

Աբրահամյանի կարծիքով` նման քննարկում կազմակերպելու համար սահմանադրական փոփոխություններ պետք չեն։ –0–