2012թ.-ին Իրանից Հայաստան ներկրվել է 481,01 մլն. խմ գազ. Էներգետիկայի նախարարություն
21.06.2013,
18:40
2012թ.-ին Իրանից Հայաստան ներկրվել է 481,01 մլն. խմ գազ. Էներգետիկայի նախարարություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ին Իրանից Հայաստան ներկրվել է 481,01 մլն. խմ գազ. Էներգետիկայի նախարարություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ ցուցանիշը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով:
«Վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ, չեն համապատասխանում իրականությանը», - նշված է հաղորդագրության մեջ։
2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով: Իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղ սկսեց ստացվել 2009թ. մայիսի 15-ից։ Պայմանավորվածությունների համաձայն` գազի մատակարարման շրջանակներում իրականացվում է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։--0--