Տասներկուամսյա գնաճը Հայաստանում 2014թ.–ի 1–ին եռամսյակում կազմել է 3.8%
27.05.2014,
14:23
Տասներկուամսյա գնաճը Հայաստանում 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` գնաճի վերաբերյալ հաշվետվությունում` երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թվականի առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Տասներկուամսյա գնաճը Հայաստանում 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` գնաճի վերաբերյալ հաշվետվությունում` երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թվականի առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հիման վրա։
Հաղորդագրության համաձայն, այդ ցուցանիշը պայմանավորված է եղել բացառապես պարենամթերքի գների 2.3–տոկոսանոց աճով, որոնք նպաստել են 1.2 տ.կ.–ի գնաճի։
Պարենամթերքի կառուցվածքում գրանցվել է գների 22.6–տոկոսանոց աճ «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբում, ինչը 1.4 տոկոսային կետով ազդել է ընդհանուր գնաճի վրա։
Հաշվետու եռամսյակում գների նվազում է գրանցվել «Մսամթերք» և «Բուսական ու կենդանական յուղեր» ապրանքախմբերում, համապատասխանաբար, 2.8 և 4.2 տոկոսով, որոնց ընդհանուր ազդեցությունը գնաճի նվազման վրա կազմել է 0.4 տ.կ.։
«Առաջին եռամսյակում շարունակվել է 12–ամսյա բնական գնաճի նվազման միտում 2013 թվականի վերջի 3.7 տոկոսից մինչև մարտի վերջի 1.8 տոկոս»,– ասվում է հաշվետվությունում։
Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է 12–ամսյա գնաճ 2014 թվականին 2.5-5.5 տոկոսի սահմաններում։ Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2014 թվականին ծրագրված է 4–տոկոսանոց մակարդակում, 5.2–տոկոսանոց ՀՆԱ աճի դեպքում։ -0-