Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի պետբյուջեն 2014թ.–ի 8 ամիսներին կատարվել է 31.3 մլրդ դրամի հավելուրդով. Ֆինանսների նախարարություն

07.10.2014, 16:56
Հայաստանի պետական բյուջեն 2014 թվականի հունվար–օգոստոսին կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով, հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի պետբյուջեն 2014թ.–ի 8 ամիսներին կատարվել է 31.3 մլրդ դրամի հավելուրդով. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2014 թվականի հունվար–օգոստոսին կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով, հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի պետբյուջեն 8 ամիսների ընթացքում կատարվել է 31.3 մլրդ հավելուրդով 30.6 մլրդ դրամի նախատեսված պակասուրդի դիմաց»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել են 726.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4.4 տոկոսով կամ 30.4 մլրդ դրամով` ապահովելով  ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը 85.3%-ով։

ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:

Ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 695.4 մլրդ դրամ, ինչը 9.7 տոկոսով կամ 61.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` ապահովելով բյուջեի կատարումը 78.8%-ով։

Ինն ամսվա ծրագրով նախատեսվել է պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից շուրջ 114.8 մլրդ դրամի օգտագործում, որից հունվար-օգոստոս ամիսներին օգտագործվել է 53.3 մլրդ դրամը:

Հայաստանի ԱԺ–ն 2014 թվականի պետբյուջեն ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի` 2014 թվականի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները ծրագրվում են 1 տրլն 135 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրլն 245 մլրդ դրամի չափով։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8.6 տոկոս։ ($1- 408,48 դրամ)։ -0-