2018թ.–ի տասը հիմնական տնտեսական իրադարձությունները` ըստ «ԱՌԿԱ» գործակալության
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող 2018թ.–ը Հայաստանի համար բարդ էր ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսակետից։ Տարին լի էր կարևոր տնտեսական իրադարձություններով, որոնք ստացան մեծ հասարակական արձագանք։ Դրանց թվում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը, աղքատության մակարդակի և այլն։
Ամփոփելով անցնող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական տնտեսության համար ամենակարևոր իրադարձությունների տասնյակը։
1. Նոր կառավարության ձևավորում
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում երկրում ձևավորվեց նոր կառավարություն, որի անդամները երկրի պատմության մեջ առաջին անգամ երդվեցին նախագահի նստավայրում։ Օրենքով սահմանված ժամանակացույցում խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց և հաստատվեց կառավարության ծրագիրը։ Կառավարության առաջին քայլերի թվում էին պետբյուջեից ֆինանսավորում ստացող տարբեր ընկերությունների և կառույցների ստուգումները, որոնց արդյունքում նոյեմբերի վերջի դրությամբ երկրի բյուջե վերադարձվեց 1,2 մլն դոլար։ Սպասվում է, որ կոռուպցիայի և ստվերային հատվածի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե կվերադարձվի 42մլն դոլար։
2. Իներցիոն բյուջե կամ ուրվական– բյուջե
Նոր կառավարությունը տարվա կեսից սկսեց ձևավորել 2019թ.–ի պետբյուջեն, սակայն, ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` բնութագրեց այն որպես իներցիոն բյուջե կամ նախորդ կառավարության ուրվական– բյուջե։ Ըստ փաստաթղթի, բյուջեի եկամտային հատվածը կազմում է 1,5 տրիլիոն դրամ, ծախսայինը` 1,6 տրիլիոն դրամ, պակասուրդը` մոտ 150մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը կաճեն` 2018թ.–ին սպասվող ՀՆԱ–ի նկատմամբ 2,3%–ից մինչև 3% 2019թ.–ին։
Ըստ պետյբուջեի, տնտեսական աճը 2019 թ.–ին կկազմի 4,9%, գնաճը` 2,7%։
Միաժամանակ, նոր իշխանությունները չեն բացառում, որ բյուջեն կարող է լրամշակվել։ Հարկէ նշել, որ ֆինանսական գլխավոր փաստաթուղթը չի նախատեսում աշխատավարձերի բարձրացում, սակայն բյուջեում ամրագրված է նվազագույն կենսաթոշակի (18 հազ. դրամ) բարձրացում` մինչև 25,5 հազար դրամ։
3. Պարտադիր կենսաթոշակային համակարգ
Հայաստանը հուլիսի 1–ից ամբողջությամբ անցավ պարտադիր կենսաթոշակային համակարգին, որը տարածվում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների վրա։ Համակարգը ներդրվել է 2014 թ.–ի հունվարի 1–ից, սակայն գործել է միայն բյուջետային աշխատողների համար։ Տարվա կեսից համակարգը դարձավ պարտադիր բոլորի համար։ Սակայն այդ համակարգի ներդրումը մեղմելու համար կառավարությունը որոշեց փոխել աշխատակիցների և պետության վճարների հարաբերակցությունը։ Եթե ավելի վաղ կենսաթոշակային հիմնադրամում հատկացումներն իրականացվում էին հավասար հիմքով, ապա հուլիսից պետական մասնաբաժինը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ավելացավ` 5%–ից հասնելով 7,5%, իսկ քաղաքացիների կողմից վճարվող մասնաբաժինը կրճատվեց` 5%–ից դառնալով 2,5%։ ՀՀ կառավարությունը 2019 թ.–ին կուտակային կենսաթոշակային համակարգով հատկացումներին կտրամադրի 56մլրդ 779 մլն դրամ (14մլրդ դրամով ավել, քան 2018թ.–ին)։ Սպասվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը կապահովի Հայաստանի ՀՆԱ–ի լրացուցիչ 2-3%–անոց աճ։
4.Աճը «կտեղավորվի» բյուջեի մեջ
2017 թ.–ին գրանցված Հայաստանի տնտեսության բարձր աճը` 7,2%, նախադրյալ դարձավ 2018 թ.-ի սկզբին ՀՆԱ-ի աճի խթանման համար: Այդպես, անցնող տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 9,7%: Հետագայում աճի տեմպերը սկսեցին նվազել: Տնտեսական աճի տեմպերի կրճատման վրա զգալի ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ անկման միտումները սկսեցին դրսևորվել ամռան կեսից: Արդյունքում, երկրորդ եռամսյակի արդյունքով ՀՆԱ-ի աճը նվազեց մինչև 7,5 տոկոս:
Իշխանափոխությունը երկրում շատ չազդեց հանրապետության տնտեսության վրա, սակայն արդեն երրորդ եռամսյակում անկման միտումը խորացավ, ինչի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն այս եռամսյակի ցուցանիշներով կազմեց ընդամենը 2,7 տոկոս:
Ընդհանուր առմամբ, 9 ամիսների ընթացքում հանրապետության ՀՆԱ-ի աճը հասել է 6,6%–ի, ընդ որում, որ այս տարվա կտրվածքով բյուջեում ամրագրված ցուցանիշը կազմել է 4,5%: Միաժամանակ, ըստ Կենտրոնական բանկի 2018 թ.-ի կանխատեսման, Հայաստանում սպասվում է տնտեսական աճ` մինչև 4,6-5,1%, ըստ ՎԶԵԲ-ի տվյալներով` մինչև 5,5%, ԱՄՀ–ի` մինչև 6%, ըստ ՀԲ–ի` մինչև 5,3%, ըստ ԱԶԲ–ի` մինչև 5,3%, ըստ Fitch-ի` մինչև 5%:
5. Հայաստանը ստանձնեց նախագահությունը ԵՏՄ-ում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանին փոխանցեց նախագահությունը ԵՏՄ-ում: Հայաստանը կստանձնի նախագահության լիազորություններն արդեն 2019 թ.-ին: Տարվա ընթացքում փոխվել են մասնաբաժինները ԵՏՄ պետությունների միջև մաքսատուրքերի բաշխման հարցում: Դրա հաշվին Հայաստանի մասնաբաժինը կաճի` 0,11%-ից մինչև 1,22% (ավելի վաղ 1,11% էր), Բելառուսի մասնաբաժինը կկազմի 4,56%, Ղազախստանինը` 7,055%,Ղրղըզստանինը` 1,9%, ՌԴ–ինը` 85,265%։
2018 թ.-ի արդյունքներով եվրասիական ինտեգրման շրջանակում գրանցված ձեռքբերումների թվում կարելի է նշել ԵՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի կնքումը: Համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել ազատ առևտրի գոտի ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև: 2019 թ.-ին կշարունակվեն բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ Սինգապուրի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սերբիայի հետ։
6. Երթևեկության կանոնների խատումների և այլ վարկերի պարտքերի ներում
Իշխանության գալուց հետո Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ներել վարորդների երթևեկության կանոնների խախտումների տուգանքները և տույժերը: Երկարատև քննարկումներից հետո խորհրդարանը հաստատեց այս օրնագիծը: Սակայն ներումը տարածվեց ոչ բոլորի վրա, և ոմանք, այնուամեյնանիվ, ստիպված եղան պատասխանել օրինքով: Քաղաքացիներին ազատեցին մի շարք վարչական խախտումների տուգանքներից, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Ընդ որում, այդ համաներումը չազդեց ավելի լուրջ խախտումների վրա, մասնավորապես, այն չազատեց տուգանքներից առանց համարանիշների վարելու կամ մեքենայի համարանիշները երրորդ անձանց փոխանցելու համար։
Որոշակի «համաներում» է հայտարարվել նաև ֆինանսական համակարգի պարտատերերի համար, մասնավորապես, հայկական բանկերին թույլ տվեցին ներել քաղաքացիների ժամկետանց վարկային տուգանքները։ Սակայն «համաներումը» վերաբերում է միայն այն ֆիզիկական անձանց, ում վարկերն անհուսալի են ճանաչվել մինչև 2018 թվականի մայիսի 31–ը։ Բանկերին թույլատրվել է չվճարել այն տուգանքների և տույժերի շահութահարկը, որոնցից նրանք կհրաժարվեն, մինչդեռ ավելի վաղ նրանք պարտավորված էին վճարել այն անկախ տուգանքի գանձումից։ Տուգանքներից ազատվելը չի նշանակում ազատում պարտքի հիմնական գումարի վճարումից։
7. Հարկային օրենսգրքի բարեփոխում
2018 թվականի սկզբին Հայաստանում ուժի մեջ մտավ Հարկային օրենսգիրքը։ Սակայն երկրում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը միանգամից հայտարարեց հարկային օրենսդրության բարեփոխման և ոլորտի գլոբալ բարեփոխումների փաթեթի մշակման մասին։ Փաստաթուղթը մեծ նշանակություն ունի ձեռնարկությունների աշխատանքի սահմանման և փաստաթղթի ընդունմանը սպասող նոր ներդրողների առաջարկվող զարգացման ծրագրերի ծրագրման տեսանկյունից։
Արդյունքում երկրի Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխությունների չորս հիմնական խումբ`
- եկամտահարկի և շահութահարկի տոկոսադրույքների նվազում;
- հարկման այլընտրանքային համակարգերի կրճատում (այժմ դրանք հինգն են` ընտանեկան ձեռնարկատիրություն; արտոնյալ հարկի դաշտում գործող սուբյեկտներ, շրջանառության հարկի շրջանակում գործող սուբյեկտներ, ընդհանուր հարկային համակարգի շրջանակում հարկվողներ);
- շրջանառության հարկի գաղափարախոսության փոփոխություն։
Ծրագրվում է Օրենսգրքից հանել այն դրույթները, որոնք կարող են տարընթերցումներ ունենալ։
Փոփոխությունների համաձայն, 2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը կանցնի եկամտահարկի միասնական միջինացված 23–տոկոսանոց տոկոսադրույքի, ինչից հետո ծրագրվում է դրա աստիճանական նվազում մինչև 20 տոկոս մինչև 2023 թվականը։ Եկամտահարկի տոկոսադրույքի նվազմանը զուգահեռ առաջարկվում է վերադարձնել պարիտետային վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգ աշխատողների և պետության կողմից։ Հայաստանի կառավարությունը ծրագրում է 2020 թվականի հունվարի 1–ից թեթևացնել միկրոբիզնեսի հարկումը։
Առաջարկվում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ձեռնարկություններին, օգտվել հարկման ընդհանուր պարզեցված սխեմայից, եթե հիմնարկի տարեկան շրջանառությունը րի գերազանցում 20 մլն դրամը։
2020 թվականից առաջարկվում է նաև վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ համակարգի բոլոր շահառուները կանցնեն սովորական դաշտ։
Ենթադրվում է շահութահարկի տոկոսադրույքի նվազում 2 տոկոսով` հասցնելով մինչև 18 տոկոսի, իսկ Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությունների ստացված դիվիդենդները կնվազեն 10 տոկոսից մինչև 5 տոկոս։
8. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարման մերժումը
Հայաստանի կառավարությունը դեռևս 2017 թվականի օգոստոսին որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերության կոնցեսիոն կառավարման փոխանցման վերաբերյալ։ Հավատարմագրային կառավարման պայմանագրի շրջանակում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ի 100 տոկոս բաժնետոմսերը պետք է անցնեին Տաշիր Կապիտալի կոնցեսիոն կառավարմանը, այսինքն 649 231 բաժնետոմս` յուրաքանչյուրը 13 600 դրամ անվանական արժեքով։ Սակայն նոր կառավարությունը որոշում կայացրեց չեղարկել համաձայնագիրը` ավելի արդյունավետ համարելով այն, որ կազմակերպությունը մնա պետական։ Արդեն տարեվերջին կառավարությունը որոշում ընդունեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ի օպտիմալացման մասին, ինչի արդյունքում մինչև տարեվերջ կկրճատվի ընկերության 150 աշխատակից։
9. Աղքատության մակարդակի կրճատումը
2018 թվականի վերջին հրապարակվել են Հայաստանի աղքատության մակարդակի տվյալները 2017 թվականի դրությամբ։ Այսպես, 2017 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7 տոկոս` զգալի նվազում ցույց տալով նախորդ տարվա համեմատ 3.7 տ.կ.–ով։ 2017 թվականին Հայաստանում աղքատության մակարդակն առաջին անգամ նվազում է դրսևորել 2008 թվականի ցուցանիշի համեմատ 1.9 տ.կ.–ով։ 2008 թվականին հանրապետությունում աղքատության մակարդակը կազմում էր 27.6 տոկոս, իսկ ճգնաժամից և տնտեսության երկնիշ անկումից հետո վերջին յոթ տարիների ընթացքում միայն աճում էր։ 2017 թվականին աղքատության մակարդակի նվազումը պայմանավորված է, հիմնականում, Հայաստանում 7.5–տոկոսանոց տնտեսական բարձր աճով, որն առաջին անգամ է գրանցվել 2009 թվականի ճգնաժամից հետո։
10. Երկրում առաջին մայնինգ ֆերմայի գործարկումը
Կրիպտարժույթի մայնինգի` աշխարհում խոշորագույն ֆերմաներից մեկն է բացվել Երևանում Multi Group կոնցեռնի և շվեդական Omnia Tech ընկերության համագործակցությամբ։ Մայնինգի ֆերմայի ստեղծման համար ներդրվել է մոտ 50 մլն դոլար, ներգրավվել են 3 հազար մեքենաներ բիթքոինների և էֆիրիումների արտադրության համար, ծրագրվում է, որ դրա հզորությունը կավելանա մինչև 120 մեքենա։ Մայնինգի ֆերմայի շենքի առաջին հարկը նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես կենտրոնի համար, իսկ երկրորդ հարկի ողջ տարածքում տեղադրված են անդադար աշխատող սերվերները։
Multi Group և Omnia Tech ընկերությունները պատրաստվում են Հայաստանի ՏՏ տեխնոլոգիաներում ներդնել 2 մլրդ դոլար։ Omnia Tech–ը ծրագրում է Հայաստանում իրագործել տեխնոլոգիական նախագծեր, որոնց կմիանան օտարերկրյա 500 ընկերություններ, այդ թվում` Facebook–ը, Google–ը, Amazon–ը։