2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով):Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ»,- նշել է նա:
Նրա խոսքով`հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:
«Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:
Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»,- ասել է Փաշինյանը:
Կենտրանական Բանկի տվյալներով` 2019 թ.ի արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը հասնում է 7,1 %-ի:
Հայաստանի պետբյուջեում 2019 թ.ի տնտեսական աճն ամրագրված է 4,9%, 2020 թ.ի պետբյուջեի նախագծում նույնպես 4,9%:-0-