Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

2020թ.-ին «Գազպրոմը» ռուսական գազ կմատակարարի նախկին պայմաններով

31.12.2019, 20:00
2020թ.-ին «Գազպրոմը» ռուսական գազ կմատակարարի նախկին պայմաններով
2020թ.-ին «Գազպրոմը» ռուսական գազ կմատակարարի նախկին պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Գազպրոմ Էքսպորտ» ՀԲԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման շուրջ պայմանագրին հավելյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդվում է «Գազպրոմ» ընկերության կայքում:

Ըստ համաձայնագրի, 2020թ.-ի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանում կպահպանվի 2019թ.-ի պայմաններով:

Նշենք, որ Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։ Բարձրացումը փոխհատուցել պարտավորվեց «Գազպրոմ Արմենիան» ներքին օպտիմալացման հաշվին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ռուսական «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է։ «Գազպրոմ Արմենիա»–ն զբաղվում է գազամատակարարմամբ Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերությունը նաև իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, զբաղվում է գազատրանսպորտային համակարգի վերակառուցմամբ, ինչպես նաև գազի ստորգետնյա պահման հզորությունների ընդլայնմամբ: –0–