Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.92
RUB
4.7305
GEL
141.7
2025 թ. ապրիլի 29, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

2021 թ.–ի սեպտեմբերին Հայաստանի աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարը տվյալներ է ներկայացրել

22.10.2021, 13:25
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը 651հազար է, հարկման բազան՝ 145մլրդ դրամ, միջին աշխատավարձը՝ 223 հազար դրամ
2021 թ.–ի սեպտեմբերին Հայաստանի աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարը տվյալներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը։

Նա նշել է, որ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը 651հազար է, հարկման բազան՝ 145մլրդ դրամ, միջին աշխատավարձը՝ 223 հազար դրամ։

«Ամենաբարձր աշխատավարձ տվող երեք ոլորտներն են IT–ն, աշխատակիցների քանակն առաջին անգամ գերազանցել է 15 հազար, միջին աշխատավարձը՝ 818 հազար։

Մետաղական հանքեր՝ աշխատակիցների քանակը 8639, միջին աշխատավարձը՝ 522 հազար։ Շահումով խաղերի ոլորտի աշխատակիցների քանակը 6522, միջին աշխատավարձը՝ 513հզ», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում:

Նրա խոսքով, այս երեք ոլորտներում միասին աշխատում են՝ ընդհանուր թվի 4,64%–ը, բայց վճարվում է ընդհանուր բազայի 13,88%–ը, այսինքն՝ երեք անգամ ավել, քան ընդհանուրի միջինը։–0–