Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

2024 թ․–ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ

25.04.2024, 15:50
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ
2024 թ․–ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

Խոշոր հարկատուների տասնյակում են «Mobile Center Art»–ը (վճարումները կազմել են 19,9 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիան» (18,2 մլրդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (15,6 մլրդ դրամ), «Գրանդ Տոբակոն» (13,2 մլրդ դրամ), Pretty Way –ը (8,8 մլրդ դրամ): դրամ), CPS Energy Group–ը (4,8 մլրդ դրամ), International Masis Tabak–ը (4,7 մլրդ դրամ), Viva Armenia–ն (4,6 մլրդ դրամ), City–ն (4,3 մլրդ դրամ) և Wildberries–ը (4,2 մլրդ դրամ): ($1 - 390,04 դրամ)