Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

2025 թ․–ի առաջին եռամսյակի ընթացքում պետբյուջե է փոխանցվել 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

02.04.2025, 10:46
Աճը կազմել է 13,2%
2025 թ․–ի առաջին եռամսյակի ընթացքում պետբյուջե է փոխանցվել 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, հայտնում են ՊԵԿ–ից։

Այս ցուցանիշը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով: