Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

G20–ի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն պետպարտքի կառավարման հեռանկարները

02.04.2013, 10:25
G20–ի անդամ երկրների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներն ապրիլի 2-3–ին Մոսկվայում կքննարկեն պետպարտքի կառավարման հարցերը և կգնահատեն պարտքային պարտավորությունների շուկայում տիրող իրավիճակը։
G20–ի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն պետպարտքի կառավարման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. G20–ի անդամ երկրների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներն ապրիլի 2-3–ին Մոսկվայում կքննարկեն պետպարտքի կառավարման հարցերը և կգնահատեն պարտքային պարտավորությունների շուկայում տիրող իրավիճակը։

«Պետական պարտքի կառավարումը պարտքային պարտավորությունների շուկայի ոչ ստանդարտ վիճակի դեպքում» սեմինարը կանցկացվի «Քսանյակում» Ռուսաստանի նախագահության միջոցառումների շրջանակներում։

Հանդիպման մասնակիցները կդիտարկեն պարտքային պարտավորությունների միջազգային և ազգային շուկաների վիճակը, կգնահատեն չափանիշների և կանոնների արդյունավետությունը պետական պարտքի կառավարման բնագավառում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան գնահատելու պետական պարտքի կառավարման ոլորտում ստեղծված իրավիճակը, քննարկելու G20–ին ուղղված հիմնական գործնական քայլերն ու ցուցումները, ինչպես նաև կարծիքներ փոխանակել այդ ոլորտի առաջիկա մարտահրավերների վերաբերյալ։

Ռուսաստանը «Մեծ քսանյակի» նախագահության տարում մտադրված է համաշխարհային խոշորագույն տնտեսությունների ֆորումի ջանքերը կենտրոնացնել տնտեսական և ֆինանսական առանցքային խնդիրների շուրջ քայլեր մշակելու վրա, որոնցից կախված են աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը։ Այդ խնդիրների լուծման համար առաջարկվում է կենտրոնանալ գերակա երեք ուղղությունների վրա` ներդրումների խթանում, շուկաներում վստահության և թափանցիկության ապահովում և կարգավորման արդյունավետության բարձրացում։ -0-