Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

24 ժամով կասեցվել է «Թամարա» ընկերության արտադրական գործունեությունը, 72 ժամով` Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործող գիշերային ակումբի աշխատանքը

20.06.2020, 22:57

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար նախատասված պատժամիջոցը:

«Այսօր Կոտայքի մարզում 24 ժամով կասեցվել է «Թամարա» ընկերության արտադրական գործունեությունը՝ բացառությամբ կաթի ընդունման արտադրամասի. խախտվել էր ՀՀ պարետի որոշամամբ սահմանված՝ դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբարկղեր ունենալու նորմը, ախտահանման մատյանները թերի են լրացվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

72 ժամով կասեցվել է Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործող գիշերայն ակումբը, որտեղ չէին պահպանել ժամանցային միջոցառումներ չանցկացնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցների ընթացքում տնտեսվավարողներին տրվել են խորհրդատվություն՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ:–0–