Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

3,2 մլրդ դոլար արժողության «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը կարող է մեկնարկել 2016 թվականին

18.02.2014, 20:02
«Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը, որը  նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար,  կարող էմեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Ռասիա ՖԶԷե ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը հետ հանդիպման արդյունքներով։
3,2 մլրդ դոլար արժողության «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը կարող է մեկնարկել 2016 թվականին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը, որը  նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար,  կարող էմեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Ռասիա ՖԶԷե ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը հետ հանդիպման արդյունքներով։

Բորկովսկին կառավարության ղեկավարին է ներկայացրել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի, և, ներկայացված ծրագրով, կավարտվի 2022 թվականին:

«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզե, որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Ըստ ուսումնասիրության` Գագարին կայանից (ՀՀ Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) երթուղով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։ Ուսումնասիրությունն ու երկաթուղու առաջարկվող դիզայնը ներկայացրել է China Communications Construction Company–ն ("CCCC")։

Երկաթուղին կընդգրկի 19.6 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջ, ինչպես նաև 102.3 կմ ընդհանուր երկարության 60 թունել (ամբողջ ճանապարհի 40%)։ Այդ ճանապարհը, որը Գավառ–Ագարակ` նախկինում ծրագրված ճանապարհից 44 կմ–ով կարճ է, կընդգրկվի համագոյակցող երկաթուղիների ցանցում։

Դուբայում գտնվող «Ռասիա» ընկերությունն արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա: -0-