7400 էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան սպառվել է. կառավարությունը 600-ի մասով պահել է ռեզերվ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան սպառվել է, առաջարկում ենք ևս 600 սահմանաչափի հնարավորություն բացել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առաջին անգամ է, երբ այսպիսի իրադրություն է, ինչը լավ ցուցանիշ է, քանի որ էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտան երբեք չի սպառվել։
«Մենք կայացրինք որոշում, որ էլեկտրոմոբիլի ներմուծման պարագայում ավելացված արժեքի հարկ չենք գանձում և մյուս կողմից՝ ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև նա է մաքսային օրենսդիրը, սահմանվեց 8000 քվոտա։ Այդ քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիներն էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծելիս ավելացված արժեքի հարկ(ԱԱՀ) չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք»,- հավելեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա կարևոր նրբություն է, քանի որ քվոտան սպառելուց հետո էլեկտրոմոբիլների ներկրման համար արտոնյալ միջավայրը չի զրոյանում։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:11 10.10.2024