Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար «Պրոգրես ագրո» ՍՊԸ–ն 7.8 մլրդ դրամի ներդրում կկատարի

19.11.2014, 18:23
Հայաստանում ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար «Պրոգրես ագրո» ՍՊԸ–ի ներդրումները 7.8 մլրդ դրամ կկազմեն, չորեքշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանում ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար «Պրոգրես ագրո» ՍՊԸ–ն 7.8 մլրդ դրամի ներդրում կկատարի
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար «Պրոգրես ագրո» ՍՊԸ–ի ներդրումները 7.8 մլրդ դրամ կկազմեն, չորեքշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը:

Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:

Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով:-0-