9 ամսում ՀՀ զբոսաշրջային այցելությունների անկումը կապված է ՌԴ-ից այցելուների թվի՝ 20,1%-ով նվազման հետ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի նվազումը պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանից ժամանողների թվի նվազմամբ, որոնք կազմում են ամենամեծ տեսակարար կշիռը։ Այս մասին ասված է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր» զեկույցում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 721 245 մարդ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի 1 835 297-ի համեմատ, նվազելով 6,2%-ով։
«2024 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները կազմել են բոլոր մուտքերի ընդհանուր թվի 43.0%-ը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները կազմել են բոլոր մուտքերի ընդհանուր թվի 50,6%-ը»,- նշվում է զեկույցում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (740 890 մարդ կամ ընդհանուր թվի 43%-ը, անկումը նախորդ տարբա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 20,1%), Վրաստանից (199 145 մարդ կամ 11,6%, աճը՝ 7,1%) և Իրանից (136 496 մարդ կամ 7,9%,աճը՝ 17,8%).
Միաժամանակ, 9 ամսվա ընթացքում Չինաստանից զբոսաշրջիկների թվի աճը տարեկան կտրվածքով կազմել է 69,8% (24 444 մարդ), Հնդկաստանից՝ 53,6% (33 233 մարդ), Ֆիլիպիններից՝ 40,4% (16 695 մարդ)։