Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով

01.11.2021, 11:21
Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով
ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը:

«ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին  2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը:

ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:–0–