Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԱԺ–ն հաստատեց 2025թ․–ի պետական բյուջեն

04.12.2024, 12:17
Ընդունված նախագծի համաձայն՝ 2205 թվականին տնտեսական աճը ակնկալվում է 5,1%
ԱԺ–ն հաստատեց 2025թ․–ի պետական բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի իր հերթական նիստում հաստատեց 2025 թ․–ի պետական ​​բյուջեի թարմացված նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 66, դեմ՝ 30 պատգամավոր։

Ընդունված նախագծի համաձայն՝ 2205 թվականին տնտեսական աճը ակնկալվում է 5,1% (մինչ փոփոխությունները՝ 5,6%, խմբ.)

Պետբյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 2,84 տրլն դրամ, ինչը 35,5 մլրդ դրամով պակաս է նախնական ցուցանիշից, իսկ հարկային եկամուտների նվազումը գնահատվում է 39,6 մլրդ դրամ։

Հստակեցված նախագծով՝ պետբյուջեի ծախսերը կնվազեն 40.8 մլրդ դրամով և կկազմեն 3.4 տրլն դրամ (որից 2,7 տրլն դրամը ընթացիկ ծախսերն են, իսկ 734 մլրդ դրամը՝ կապիտալ)։ ($1 - 399,59 դրամ)