ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանի ՀՆԱ–ի 5,5%–անոց աճի կանխատեսումը` նշելով տնտեսության դրական հեռանկարների մասին
13.06.2023,
12:36
այաստանի տնտեսական հեռանկարը 2023թ.–ին ընդհանուր առմամբ դրական է, թեև նշանակալի ռիսկերը պահպանվում են
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական հեռանկարը 2023թ.–ին ընդհանուր առմամբ դրական է, թեև նշանակալի ռիսկերը պահպանվում են։ Այս մասին նշվում է ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ նոր «Պահուստային ծրագրի» առաջին ամփոփիչ ստուգման ավարտի արդյունքում։
Նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ.-ին շատ բարձր էր, ընդ որում իրական ՀՆԱ-ն աճում էր 12.6 տոկոսով՝ պայմանավորված բարձր սպառմամբ և արտաքին պահանջարկով և սնուցվում Ռուսաստանից արտարժույթի և միգրանտների մեծ ներհոսքով։ Աճի թափը պահպանվեց 2023թ․-ի առաջին եռամսյակում՝ շինարարության, ծառայությունների և առևտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։
Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց՝ տարվա համար կազմելով ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, ինչին նպաստեցին զբոսաշրջության բարձր եկամուտները։ Աճեցին նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները և այլ ներդրումների ներհոսքերը՝ գլխավորապես արտացոլելով Ռուսաստանից կապիտալի ներհոսքերը։ Համախառն պահուստերն ավելացան՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրամը արժևորվեց ավելի քան 20 տոկոսով 2022 թ.-ին։
«Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի՝ ուժեղ թափի, սպառման և ներդրումների շնորհիվ ։ Ծառայությունների առևտրի և դրամական փոխանցումների բնականոն հուն վերադառնալով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնում է սպասվում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հեռանկարը ենթակա է բարձրացած ռիսկերի, որոնք բխում են արտաքին դժվարին միջավայրից, այդ թվում՝ տարածաշրջանի լարվածությունից, համաշխարհային ավելի խիստ ֆինանսական պայմաններից և խոշոր առևտրային գործընկերների աճի տեմպի դանդաղումից։–0–