Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Բացի ԱՄՆ-ից ու ՌԴ–ից, ՀՀ–ն միջուկային էներգիայի ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից. Գրիգորյան

12.07.2023, 13:05
Նա նշել է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքսոտւմ, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների տեսանկյունից
Բացի ԱՄՆ-ից ու ՌԴ–ից, ՀՀ–ն միջուկային էներգիայի ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից. Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, Հայաստանը միջուկային էներգիայի ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից:

Այս մասին Գրիգորյանը հայտարարել է «Ամերիկայի ձայն»–ին տված հարցազրույցում։

«Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում», – սաել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքսոտւմ, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից:

«Համուզված եմ, որ վերջնական որոշումը կկայցավի հենց այս սկզբունքների հիման վրա», – նշել է ԱԽ քարտուղարը։–0–