Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Բյուջեից հատկացվել է մոտ 1մլրդ դրամ. հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը (ՖՈՏՈ)

21.07.2022, 17:37
Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ. ՖՈՏՈ
Բյուջեից հատկացվել է մոտ 1մլրդ դրամ. հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։

Ինչպես հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը, 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։

«Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։

Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։–0–