Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայկական դրամի թուլացումը բարձրացնում է ՀՀ արտաքին պետպարտքի չափը. թերթ

25.06.2012, 14:42
Հայկական դրամի արժեզրկումը հանգեցնում է Հայաստանի արտաքին պարտքի ավելացմանը, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը հանգեցնում է Հայաստանի արտաքին պարտքի ավելացմանը, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

Ինչպես նշվում է թերթում, միայն այս տարի պետպարտքի պարտավորությունների վճարմանն այս տարի բյուջեով նախատեսված է 157 մլրդ դրամ։ Սակայն այդ գումարը բավարար չէ պարտավորությունների մարման համար։ Բանն այն է, որ պետբյուջեով նախատեսված պետպարտքի սպասարկման թիվը հաշվարկված է ներկայիս փոխարժեքից շատ ավելի ցածրով։ Այսպես, եթե տարեսկզբին 157 մլրդ դրամը համարժեք էր 402 մլն դոլարի, ապա այժմ այն համապատասխանում է 373 մլն դոլարի։ Այսպիսով, կառավարությունը ստիպված կլինի բյուջեից պետպատքի մարման համար հատկացնել հավելյալ առնվազն 2-3 մլրդ դրամ։ 

Միաժամանակ, թերթի համաձայն, ազգային արժույթի արժեզրկումը դրական է ազդում բյուջետային մուտքերի ծավալի վրա։ Բայց, չնայած դրան, այդ տարվա պարտքի լուծն էական կլինի՝ պետպարտքի հիմնական մասի մարմանը հատկացված գումարը կկազմի ավելի քան 109 մլրդ դրամ, իսկ տոկոսների սպասարկման գումարը՝ 47 մլրդ դրամ։ Այսպիսով, պետպարտքի սպասարկմանը ծրագրվում է ուղղել բյուջետային բոլոր ծախսերի գրեթե 15 տոկոսը։ 

2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալը կազմել է 3 633 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով 65 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, ՀՆԱ նկատմամբ 40-45%-նոց պետպարտքի ծավալի ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ պետպարտքի միջին մակարդակ ունեցող երկրների թվում։ -0-