ԵՏՀ կոլեգիայի նախագահը պատմել է եվրասիական բրենդերի և ինտեգրացիոն նախագծերի առաջխաղացման պլանների մասին

ՄՈՍԿՎԱ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 14-րդ միջազգային համաժողովում ելույթի ժամանակ նշել է եվրասիական ինտեգրման շրջանակում հետագա աշխատանքային սկզբունքների հիմնական ուղղությունները:
«Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը և եվրասիական ինտեգրման 25-ամյակը: Ստեղծվել են ինտեգրման կառավարման ինստիտուտներ, Եվրասիական տնտեսական հանճձնաժողովը, Եվրասիական զարգացման բանկը: Եվրասիական հանձնաժողովի հիմնական ջանքերն ուղղված են եղել ընդհանուր շուկայի աշխատանքի և միջազգային հարաբերությունների համար վերազգային օրենսդրության ձևավորմանը, երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմի հաստատմանը»,- ասել է նա:
Եվրասիական բրենդերն ինտեգրման խորացման համատեքստում
Սարգսյանը համոզված է, որ հաջորդ փուլը պետք է դառնա աշխատանքի նախագծային սկզբունքի ակտիվ ներդրումը:
«Նազարբաևը եվրասիական շարժումը համեմատեց հեծանիվի հետ, որն առավել դիմացկուն է, երբ սեղմում են ոտնակներին: Մեր եվրասիական շարժմանը պետք է մշտապես սեղմել ոտնակներին, իրականացնել նոր նախաձեռնություններ, այդ թվում` նախագծեր»,- պարզաբանել է նա:
ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով, ԵԱՏՄ-ի զարգացման անհրաժեշտ պայմանը եվրասիական բրենդերի, համաշխարհային մասշտաբի համատեղ ընկերությունների և նախագծերի առկայությունն է:
«Մենք թևակոխում ենք մեր ինտեգրման խորացման նոր փուլ: Հանձնաժողովի վերջին 4 տարիների աշխատանքի ընթացքում մենք ստեղծել ենք բողբոջներ, միության թվային օրակարգը տեղափոխել ենք նախագծային կառավարման, ստեղծել ենք թվային նախագծային գրասենյակ: Իրականացման համար նախապատրաստվել է հինգ համակարգաստեղծ նախագիծ`արտադրանքի, ապրանքների, ծառայությունների և թվային ակտերի շարժի թվային հետագծելիություն, թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգ, արդյունաբերական համագործակցության, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրում և փոխադարձ ճանաչում, աշխատանքի էլեկտրոնային բորսա »,- ասաց նա:
Պարզաբանելով, որ այս նախաձեռնությունները ստացվել են երկրներից և մասնավոր հատվածից` Սարգսյանը նշեց, որ արդյունաբերության մեջ ստեղծվել է եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործիք, «որտեղ մենք միմյանց ենք ծանոթացնում ձեռնարկությունները, ուղեկցում նրանց համագործակցության ծրագրերը»։
«Օրինակ, ստեղծվում է երկրի զոնդավորման ընդհանուր համակարգ, որի օգնությամբ մենք մեր երկրներին տրամադրելու ենք տիեզերական և գեոինֆորմացիոն ծառայություններ»,– հավելեց նա։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշեց նաև, որ պատրաստվել է համագործակցության ճանապարհային քարտեզը ոսկերչական ոլորտում` եվրասիական ոսկերչական բրենդի թողարկմամբ։«Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ համատեղ նախագծային գործունեությունը չի կրում զանգվածային, մասշտաբային բնույթ։ Եվրոպայում Airbus–ի մակարդակի նախագծեր մենք չունենք։ Վհաստ եմ, որ նման իրավիճակ է տիրում նաև մեր երկրներում»,– ասաց նա։–0–