«Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսի անցկացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. վարչապետ
05.09.2014,
15:39
«Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսի և նմանօրինակ այլ միջոցառումների անցկացումը նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսի և նմանօրինակ այլ միջոցառումների անցկացումը նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Արմենիա էքսպո 2014» XIV ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը բացվել է Երևանում սեպտեմբերի 5-ին և կտևի երեք օր:
«Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ», - ասել է Աբրահամյանը ուրբաթ ցուցահանդեսի հանդիսավոր բացման ընթացքում:
Ցուցահանդեսն անցնում է «Երևան Էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում (Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԿ-ի տարածքում), այն կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից LOGOS EXPO Center-ի հետ համատեղ:
Վարչապետն ընդգծել է նման միջոցառումների դերը մրցակցային դաշտի ձևավորման գործընթացում: Նրա կարծիքով՝ «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել միջազգային ցուցահանդեսների շարքում՝ շահագրգիռ կողմերի միջև ապահովելով համագործակցության բարձր արդյունավետություն:
«Կարևոր է նաև ցուցահանդեսի անցկացմանը զուգընթաց քննարկումների կազմակերպումը, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում հայրենական և արտերկրից ժամանած մասնակիցների համար համագործակցության նոր եզրեր գտնելու և հեռանկարներ նախանշելու առումով: Հույս ունեմ, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ գործնական համագործակցության», - նշել է Աբրահամյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ «Արմենիա Էքսպո»-ն բավականին արդյունավետ է: Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ցուցահանդես այցելել է առաջին անգամ և բավականին տպավորված է:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշել է, որ ցուցահանդեսը հետաքրքիր է նրանով, որ ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում են նոր ընկերություններ, նոր տարածաշրջանային գործընկերներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Լեհաստանից, Թուրքիայից:
«Շատ կարևոր է, որ ցուցահանդեսն օգնում է միջին բիզնեսի ներկայացուցիչներին և նորաստեղծ ընկերություններին շուկա դուրս գալ», - ասաց Ղազարյանը:
Ցուցահանդեսային տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացրել են սննդի և խմելու ջրի, կոսմետիկայի, շինարարական նյութերի արտադրողները, ոսկերչական ընկերություններ և ջեռուցման համակարգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև գրահրատարակիչներ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ միասին ծանոթացել է ընկերությունների արտադրանքին և զրուցել է ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Armenia EXPO ամենամյա ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբում խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտում գործող ձեռներեցներին՝ ընձեռելով նրանց հնարավորություն արժանի և արդյունավետ կերպով ներկայացնելու սեփական արտադրանքը:-0-