#ԷՔՍՊՈ
Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Կոնվերս Բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներովԱմերիաբանկը մասնակցել է «ԴիջիԹեք էքսպո-2017»–ին «Գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն» կարգախոսով
Ամերիաբանկը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցեց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» միջազգային ցուցահանդեսը Երևանում կանցկացվի մարտի 27-29–ին
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի «Երևան EXPO» ցուցահանդեսային սրահում մարտի 27-ից 29-ը, հայտնում է միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։Երևանում հոկտեմբերի 22-24-ը «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդես կանցկացվի
«EXPO-RUSSIA ARMENIA 2014» վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, նշվում է «Զարուբեժ-Էքսպո» ՓԲԸ-ի և «Էքսպոմեդիա» ընկերության համատեղ հաղորդագրության մեջ:Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված «Ատոմէքսպո-2014» համաժողովին
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2014» միջազգային խոշոր համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։«Մանկության աշխարհ EXPO 2014» ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 7–9–ը Երևանում
2014թ. հունիսի 7-ից 9-ը կկազմակերպվի 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երևան Էքսպո»-ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են «LOGOS EXPO Center» ընկերությունից, որը ցուցահանդեսի կազմակերպիչն է։Հայ ձեռներեցները սեպտեմբերին կարող են մասնակցել «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին
Հայաստանի ձեռներեցները հրավեր են ստացել մասնակցելու «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին, որը տեղի կունենա 2014 թ.–ի սեպտեմբերի 1–6–ը Չինաստանի Ուրումչի քաղաքում։ Ինչպես նշել է «Չինաստան–Եվրասիա» էքսպոյի գործադիր կոմիտեի նախագահ, Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի հանձնակատարի տեղակալ Սյու Վեյխուան, այս խոշոր միջոցառմանը հայ ձեռներեցների մասնակցությունը կարող է նպաստել հայ–չինական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։Տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն է մասնակցում
«Հայաստանը Ձեր գործընկեր 2013» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական չորրորդ ցուցահանդեսը բացվել է Էքսպո կենտրոնում, որը տեղակայված է Երևանի Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԻ տարածքում։Նորություններ 1 - 20 of 22
First | Prev. | 1 2 | Next | Last