Рейтинг@Mail.ru
USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

Առաջին անգամ Հայաստանում․ Auto Gallery–ին կազմակերպում է եռօրյա Auto Rave՝ թեստ–դրայվ և զեղչեր էլեկտրամոբիլների համար

Այսօր, 17:58
Auto Gallery ավտոսրահն առաջին անգամ Հայաստանում հայտարարում է բաց դռների օրեր, որոնց շրջանակում կմիահյուսվեն դրայվը, մեքենաներն ու երաժշտությունը
Առաջին անգամ Հայաստանում․ Auto Gallery–ին կազմակերպում է եռօրյա Auto Rave՝ թեստ–դրայվ և զեղչեր էլեկտրամոբիլների համար

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Auto Gallery ավտոսրահն առաջին անգամ Հայաստանում հայտարարում է բաց դռների օրեր, որոնց շրջանակում կմիահյուսվեն դրայվը, մեքենաներն ու երաժշտությունը։

Հավատարիմ մնալով նորարարական մոտեցմանը՝ Auto Gallery-ն այցելուներին խոստանում է ամառային ռիթմեր DJ-ների կողմից ՝ Dark Coffee, Yourozzye, Varm.Wav, specialty սուրճ՝ Ground Zero-ից, ինչպես նաև IM Motors բրենդի տեխնոլոգիական և ֆուտուրիստական էլեկտրամոբիլների թեստ-դրայվ: 

Եվ ամենակարևորը՝ միայն այս 3 օրերի ընթացքում IM Motors-ի ցանկացած մոդելի մեքենա ձեռք բերելիս կգործի մինչև 1 500 000 դրամ զեղչ։

Կազմակերպիչները կոչ են անում բաց չթողնել այս եզակի հնարավորությունը և այցելել Auto Gallery սրահ հուլիսի 16–ին, 17–ին և 18–ին (12։00–ից մինչև 20։00), հասցե՝ Դավթաշեն 4րդ. թաղ., 46/5։

Կոնտակտային հեռախոսահամար՝ 060 707 010։