Рейтинг@Mail.ru
USD
366.57
EUR
420.09
RUB
4.6643
GEL
139.3
2026 թ. հուլիսի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

ՀՀ–ն պատրաստվում է ձկնամթերքի արտահանմանը դեպի ԵՄ․ կարգավորող մարմնի ղեկավարը ներկայացրել է TRACES համակարգում ընկկերությունների գրանցման մանրամասները

Այսօր, 14:35
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանման համար եվրոպական TRACES համակարգում ընկերությունների գրանցման մանրամասները
ՀՀ–ն պատրաստվում է ձկնամթերքի արտահանմանը դեպի ԵՄ․ կարգավորող մարմնի ղեկավարը ներկայացրել է TRACES համակարգում ընկկերությունների գրանցման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանման համար եվրոպական TRACES համակարգում ընկերությունների գրանցման մանրամասները:

Կառավարությունը հուլիսի 16–ին հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը։ Այսպես, երկիրը Եվրոպական հանձնաժողովից ստացել է պաշտոնական թույլտվություն՝ Հայաստանում արտադրված սառեցված և վերամշակված ձկան, ինչպես նաև այլ ձկնամթերքի դեպի ԵՄ արտահանման համար: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 5 հայկական ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել դեպի ԵՄ ձկնամթերքի մատակարարման հարցում և սպասում են անհրաժեշտ ընթացակարգերի ավարտին:

«Հուլիսի 20-ին Հայաստան կժամանեն չորս փորձագետներ ԵՄ երկրներից, որոնք ձկնամթերքի արտահանման առաջին խմբաքանակի նախապատրաստման շրջանակում կներկայացնեն մանրամասն տեղեկատվություն համակարգում գրանցվելու կարգի մասին»,- հայտարարեց Պետրոսյանը ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ գրանցման համար տնտեսվարող սուբյեկտները պետք է դիմում ներկայացնեն Տեսչական մարմին, քանի որ հենց այս կառույցն է հանդիսանում լիազորված մարմինը Հայաստանի տարածքում:

«Դիմումին անհրաժեշտ կլինի կցել համապատասխան 18 փաստաթղթեր, որոնք այսօր կտեղադրվեն կարգավորող մարմնի կայքում: Հինգ օրվա ընթացքում փաստաթղթերը կդիտարկվեն, որից հետո կիրականացվի ընկերության համապատասխան աուդիտ, և կարգավորողը կգրանցի այն համակարգում»,- պարզաբանել է Պետրոսյանը:

Պետրոսյանը հայտնել է նաև, որ կարգավորող մարմնին արդեն դիմել է մեկ ընկերություն:

Հայաստանի արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների մասին

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծագման և առաքման ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: Սահմանափակումների տակ են, մասնավորապես, հայտնվել «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը, ինչպես նաև ձուկն ու ձկնամթերքը:

Ռոսսելխոզնադզորը որոշումը բացատրել է Հայաստանից բուսական ծագման արտադրանքում և ծաղիկներում կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերմամբ։

Սահմանափակումների ֆոնին Հայաստանն ընդլայնել է արտահանողների աջակցությունը այլընտրանքային շուկաներում՝ փոխհատուցելով տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի մի մասը դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա մատակարարումների դեպքում:

Հուլիսի 2-ին կառավարությունը երկարաձգել է արտահանման պետական աջակցության ծրագիրը 2026 թվականի հուլիսի համար՝ սուբսիդավորվող արտադրանքի ցանկում ներառելով թարմ և չորացրած մրգերն ու բանջարեղենը, առանձին սննդամթերքներ և խմիչքներ, ինչպես նաև իշխանն ու թառափը։