Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ազատվել է պաշտոնից

06.02.2023, 13:22
Փաշինյանի որոշմամբ Արմեն Արզումանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Արզումանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

Արզումանյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել մեկ տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլին։ Մինչ այդ՝ 2018-2019թթ. եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Դասավանդել է ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիայում և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում։ -0-