Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք․ ֆինանսների նախարարը պատասխանեց պատգամավորի հարցին

12.11.2024, 16:21
2025թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց՝ եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք
Եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք․ ֆինանսների նախարարը պատասխանեց պատգամավորի հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց՝ եթե 100 մլն դոլար ունենայիք, ի՞նչ կանեիք։

«Եթե ևս 100 միլիոնի մասին է խոսքը, ապա, կարծում եմ, կառավարության ծրագրում ինչ նախանշված է, դա պետք է անենք: Ինձ համար կարևոր կլիներ այն տրամադրել  արտահանող, արդյունաբերական  ճյուղին։ Դա անհրաժեշտ է արտաքին շուկաներում մրցակցությունը պահպանելու և դիվերսիֆիկացումն ապահովելու համար», – ասաց Հովհաննիսյանը։