Գերմանիան կարող է իրեն թույլ տալ հրաժարվել ռուսական նավթից. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ԳԴՀ–ն հիմա կարող է իրեն թույլ տալ հրաժարվել ռուսական նավթից, հայտարարել է ԳԴՀ–ի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Խաբեքը։
«Այսօր կարող եմ ասել, որ մենք հեշտությամբ կարող ենք մեզ թույլ տալ էմբարգո (Ռուսաստանից մատակարարվող նավթի վրա)», – նրա խոսքերը մեջբերում է «Գագեսշպիգել» հրատարակությունը Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվայի հետ հանդիպումից հետո։
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հրատարակությունը պարզաբանում է, որ Գերմանիայի նավթային մատակարարումներում Ռուսաստանի մասնաբաժինը հիմա կազմում է մոտ 12%, և այն նախատեսված է բացառապես Շվեդտ քաղաքում (Բրանդենբուրգի դաշնային հողատարածք) գործող վերամշակող ձեռնարկության համար։
Խաբեքը նշել է, որ այդ մատակարարումներին այլընտրանք փնտրելու համար կպահանջվի ընդամենը մի քանի օր։
«Մենք միասին պետք է գտնենք մատակարարումների այլընտրանքային ուղիներ։ Այդ պատճառով Գերմանիան և Լեհաստանն ուզում են ակտիվացնել համագործակցությունը նավթային արդյունաբերության ոլորտում, որպեսզի որքան հնարավոր է շուտ ապահովվի կայուն էներգաաապահովում` անկախ ռուսական ներկրումից», – նշել է Խաբեքը։–0–