Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԱԻՆ–ի ֆինանսավորումը 2020թ.–ին կավելանա 2,7մլրդ դրամով. նախարար

05.02.2020, 14:17
Խոսելով աշխատավարձի և կադրային քաղաքականության մասին` Ցոլակյանը նշեց, որ շարունակվում է նախարարության կառուցվածքի օպտիմալացումը
ՀՀ ԱԻՆ–ի ֆինանսավորումը 2020թ.–ին կավելանա  2,7մլրդ դրամով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսավորումը 2020թ.–ին, 2019թ.–ի համեմատ, կավելանա 2,7 մլրդ դրամով, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը։

«Եթե 2019թ.–ին նախարարությանը հատկացվել է 12,6 մլրդ դրամ, ապա 2020թ.–ի պետբյուջեի նախագծով` ֆինանսավորումը կկազմի 15,3 մլրդ դրամ։ Այս աճը պայմանավորված է պարգևավճարների և աշխատավարձերի ավելացմամբ», – ասաց նախարարը։

Խոսելով աշխատավարձի և կադրային քաղաքականության մասին` Ցոլակյանը նշեց, որ շարունակվում է նախարարության կառուցվածքի օպտիմալացումը։

«Օպտիմալացման գործընթացի արդյունքում, բոլոր պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունները կդադարեցնեն գոյությունը։ Պատրաստվում են դրանց կազմալուծման համապատասխան ակտերը։ Մենք փորձել ենք չկրճատել մարդկային ռեսուրսները, կադրային կրճատումը կլինի չնչին», – վստահեցրեց Ցոլակյանը։

Նրա խոսքով, հաստիքի կրճատումը չի անդրադառնա միայն Փրկարար ծառայությանը, որտեղ կփոխվի միայն ղեկավար կազմը ստորաբաժանումների գործառույթների ավելացման հաշվին։ ($1 – 478,8 դրամ)–0–