Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 11 ամիսների ընթացքում 7.2% անկում է գրանցել, իսկ նոյեմբերին` 10.8%

25.12.2020, 15:27
ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 11 ամիսների ընթացքում 7.2% անկում է գրանցել, իսկ նոյեմբերին` 10.8%
ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 11 ամիսների ընթացքում 7.2% անկում է գրանցել, իսկ նոյեմբերին` 10.8%

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թ․-ի 11 ամիսների ընթացքում՝ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.2 % անկում է գրանցել, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:  

Ընդ որում, 2020 թ. նոյեմբերին, 2019 թ. նոյեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 10.3 %-ով, իսկ 2020թ.- հոկտեմբերի համեմատ՝ 10,8 %:

Ներկայացված տվյալների համաձայն, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1,832,103.0 մլն դրա`2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.2%-ով: Միաժամանակ, 2020-ի նոյեմբերին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 6.1%-ով, իսկ նոյեմբերին, 2020-ի հոկտեմբերի համեմատ, աճել է 4% -ով:

Տասնմեկ ամիսների կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում (բացառությամբ առևտրի): Այս ոլորտում ծավալը 2020 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 1.548.744.0 մլն դրամ (13.6% անկում), մինչդեռ նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, ցուցանիշը նվազել է 2.8% -ով, իսկ 2020թ.-ի նոյեմբերին՝ 2019թ.-ի նոյեմբերի համեմատ՝ 18,6%-ով:

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալը կրճատվել է 11․2 %-ով և կազմել 322 435.5 մլն դրամ: Ընդ որում հոկտեմբերի համեմատ նոյեմբերի ոլորտի աճը կազմել է 10 %, իսկ 2019թ.-ի նոյեմբերի համեմատ՝ 2%:

ԱՎԿ տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը 2020թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.517 727.4 մլն դրամ (13.5 %-ով նվազում): Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 1%-ով, իսկ 2019թ.-ի նոյեմբերի համեմատ՝ կրճատվել 22%-ով:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թ. երրորդ եռամսյակում, 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նախնականում գրանցել է 9.1% անկում: Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 38.6% -ով: Հայաստանի ՀՆԱ-ն անվանական ծավալի մեջ 2020 թ. երրորդ եռամսյակում կազմել է 1,744,942,4 մլն դրամ (1 տրիլիոն 744 մլրդ 942 մլն դրամ):-0-