Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք

18.04.2024, 11:11
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք
Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։

КГД

Մաքսային հսկողության գոտում Վ.Ն.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։

КГД

Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Արդյունքում, ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր` ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։

КГД

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։