Հայաստանի և Իրանի միջև գազի մատակարարումներն ավելացնելու պայմանավորվածություն կա
21.02.2023,
13:44
Երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալների ավելացման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Իրանից Հայաստան տարեկան ներկրվում է 365մլն խ.մ. գազ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում , երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալների ավելացման մասին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։
ԱԺ–ում հայ–իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ Հակոբյանը նշեց, որ վերջին երեք տարում Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի ծավալը գրանցում է աճի դինամիկ միտում։
Նշվում է, որ կառուցվող Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը ևս ունի ռազմավարական նշանակություն, քանի որ թույլ կտա զգալիորեն ավելացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին անդրադարձավ Իրան–Հայաստան գազատարի ամբողջ հզորության օգտագործման հնարավորություններին։ Նրա խոսքով, գազատարի թողունակությունը հասնում է տարեկան 2,3մլրդ խ.մ.–ի, բայց Հայաստանն օգտագործել է մինչև 500մլն խ.մ. (առանձին տարիներին` մինչև 365մլն խ.մ.)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը պատրաստվում է կրկնապատկել Հայաստան իրականացվող բնական գազի մատակարարումները գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման վերաբերյալ ընդլայնված գործարքի շրջանակում, որը գործելու է մինչև 2031թ.–ի մարտը։ Ըստ նոր համաձայնագրի, Իրանից Հայաստան գազի մատակարարումները կկրկնապատկվեն մինչև օրական 2մլն խորանարդ մետր։
2009թ.–ի մայիսի 15–ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան–Հայաստան գազատարով։ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազը Հայաստանի տարածքում վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է Իրան արտահանելու համար։–0–