Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի շրջափակման դեպքում ավտոնոմ գործել առնվազն մեկ տարի. փորձագետը չի բացառել ՀՀ–ի բլոկադան ՌԴ–ի և Թուրքիայի կողմից

05.10.2023, 11:38
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի շրջափակման դեպքում ավտոնոմ գործել առնվազն մեկ տարի
Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի շրջափակման դեպքում ավտոնոմ գործել առնվազն մեկ տարի. փորձագետը չի բացառել ՀՀ–ի բլոկադան ՌԴ–ի և Թուրքիայի կողմից
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի շրջափակման դեպքում ավտոնոմ գործել առնվազն մեկ տարի։
«Չի բացառվում, որ ռուս-թուրկական դաշինքն Արցախի բլոկադան տրամաբանական ավարտին հասցնելուց հետո անցնի ՀՀ-ի բլոկադային: Ռուսաստանը՝ որպես պատիժ իր ազդեցության գոտուց դուրս գալու փորձի համար, Թուրքիան, դե Թուրքիայի քաղաքականությունը մեր նկատմամբ վերջին 200 տարում չի փոխվել՝ տարածաշրջանից հայկական գործոնի ոչնչացում», – գրել է Միրաքյանը Facebook–յան իր էջում։

Նա ընդգծել է, որ Հայստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի շրջափակման դեպքում ավտոնոմ գործել առնվազն մեկ տարի: Մենք պետք է դասեր քաղենք 1991 թվականի տնտեսական կոլլապսից, ինչպես նաև 2023 թվականի Արցախի բլոկադայից:

Նա թվարկել է մի շարք առանցքային կետեր.
  1. Էներգետիկ անվտանգությունն ու ավտոնոմությունն առաջին ամենակարևոր գործոնն է: Հայաստանում ավտոնոմ էլեկտրաէներգիայի ատադրությունը պետք է հասցնել ներքին պահանջները բավարարելու աստիճանի: Դա հիմնականում արվելու է արևային, հողմային և ջրային էներգիայի օգտագործման ճանապարհով: Դա շատ երկարաժամկետ ու բարդ գործ է, բայց այլընտրանք չունեցող: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից կարևոր է խրախուսել, որպեսզի կարևոր ենթակառուցվածքները (օրինակ ԱԻՆ-ը, Ոստիկանությունը, տեղային և կենտրոնական ղեկավար կառույցները և այլն) ունենան մարտկոցների միջոցով սեփական արևային էներգիայի ավտոնոմ կուտակման և օգտագործման հնարավորություն:
  2. Պարենային անվտանգության հարցում հիմնական սննդային բազայի մեկամյա ավտոնոմ գործելու հնարավորություն: Հիմնական սննդային բազան ենթադրում է հատիկավոր բույսերի (հնդկաձավար, բրինձ, լոբի և այլն), ալյուրի, ձեթի, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների, մանկական կերերի և այլ նմանատիպ կարևորության ապրանքների մեկ տարվա պաշարի կուտակում կամ ներքին արտադրության միջոցով կարիքները բավարարելու հնարավորություն: Այս հարցում որևէ բան հայտնաբերել պետք չէ, պետությունների մեծ մասն ունեն իրենց ներքին պաշարները կուտակելու և պահպանելու փորձ:
  3. Երրորդ ամենակարևոր կետը կապի ենթակառուցվածների ավտոնոմ գործունեության հնարավորությունն է: Ուկրաինայում մենք տեսանք արբանյակային ինտերնետի կրիտիկական կարևորությունը, նույնը պետք է նախատեսել նաև Հայաստանում, կրիտիկական իրավիճակներում ինֆորմացիայի հոսքն ապահովելու համար:
«Մասնավոր բիզնեսը նույնպես պետք է պատրաստ լինի բլոկադայի պայմաններում անխափան գործելու գոնե երեք ամիս», – եզրափակել է Միրաքյանը։–0–