Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանն աշխատում է իր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ ՝ դեպի Եվրոպա արտահանման հեռանկարով․ ԱԽ

21.05.2024, 13:25
Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ դեպի Եվրոպա արտահանումն ավելացնելու հեռանկարով, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
Հայաստանն աշխատում է իր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ ՝ դեպի Եվրոպա արտահանման հեռանկարով․ ԱԽ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ դեպի Եվրոպա արտահանումն ավելացնելու հեռանկարով, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նրա գնահատմամբ, տնտեսության ոլորտում հանրապետությունը դեռ չի հասել զգալի հաջողությունների։

«Սակայն ապրիլի 5–ին Բրյուսելում վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը շատ կարևոր քայլ էր այս ուղղությամբ։ Մենք հիմա ինտենսիվորեն աշխատում ենք մեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, դրա համար կպահանջվի շատ ժամանակ, քանի որ այս գործընթացում կան շատ խնդիրներ», – ասել է Գրիգորյանը Civilnet–ին տված հարցազրույցում։

 ԱԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ Հայաստանի աշխարհագրությունը ևս շատ կարևոր դեր է խաղում, և այստեղ ևս լինում են որոշակի դժվարություններ։

«Կառավարությունում հստակ պատկերացնում են, որ այդ դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ է զարգացնել հնարավորությունները տնտեսության ոլորտում եվրոպական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով», – նշել է Գրիգորյանը։ 

Նա ընդգծել է նաև էներգետիկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող աշխատանքները և քննարկումներն ԱՄՆ–ի հետ քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության ուժեղացման հարցով։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2024թ․–ի առաջին եռամսյակում հասել է գրեթե 494,3մլն դոլարի (27,9%–ի անկում 2023թ․–ի հունվար–մարտին), որից ավելի քան 126,75մլն դոլարը կազմել է ՀՀ–ից արտահանումը դեպի ԵՄ։ Եվրոպական երկրների շրջանում Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում են Գերմանիան (գրեթե 106,6մլն դոլարի շրջանառություն), Իտալիան (ավելի քան 93մլն դոլար), Բելգիան (գրեթե 46,5մլն դոլար), Նիդերլանդները (գրեթե 30,8մլն դոլար) և Ֆրանսիան (գրեթե 25,9մլն դոլար)։