Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն ու ԱՄԷ–ն քննարկել են համագործակցության ընդլայնումն ու ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները

22.05.2024, 12:27
Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը
Հայաստանն ու ԱՄԷ–ն քննարկել են համագործակցության ընդլայնումն ու ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմինը՝ ԱՄԷ կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։ 

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը ԱՄԷ-ն դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ 

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ 

Կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին։ 

Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է Երևանում 2019 թ․ մայիսի 2-ին։