Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանն ու Դոմինիկանայի Հանրապետությունը քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը

20.02.2025, 10:39
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային
Հայաստանն ու Դոմինիկանայի Հանրապետությունը քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: