Հայաստանում 2,5մլրդ դրամ է հատկացվել դեղագործության զարգացման հնգամյա ծրագրի իրականացման համար
25.05.2023,
12:28
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2,5մլրդ դրամի տրամադրումը դեղագործության զարգացման հնգամյա ծրագրի իրականացման համար
ԵՐԵՎԱՆ,25 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2,5մլրդ դրամի տրամադրումը դեղագործության զարգացման հնգամյա ծրագրի իրականացման համար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, 2021թ.–ին դեղերի արտադրության ծավալները, 2010թ.–ի համեմատ, ավելացել են 2,8 անգամ արտահանման ծավալները` ավելի քան 2 անգամ։ Նա նշեց, որ իշխանությունների խնդիրներից է բարձրացնել Հայաստանը դեղերով ինքնաապահովելու մակարդակը։
Սահմանված նպատակների իրագործման համար ընդունված պլանում նշված են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է ավելացնել արտադրության ծավալները, ներքին շուկայում ներկայացվածությունը, ճանաչելիությունն արտաքին շուկաներում, ստեղծել տեղական հումքային բազա, աջակցել հետազոտություններին, ստեղծել տեղական գիտահետազոտական կլաստեր և բիոտեխնոլոգիական կենտրոն։
Ակնկալվում է, որ արդյունքում ոլորտի արտադրության ծավալը կհասնի 40մլրդ դրամի, այն դեպքում, երբ 2022թ.–ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 10մլրդ դրամ։ Նախատեսվում է արտահանումն ավելացնել 5 անգամ` մինչև 25մլրդ դրամ ($1 - 385.94 դրամ)։–0–