Հայաստանում ապրանքների գների նվազումը չի նշանակում գնաճի դեմ պայքարի ավարտ. ԿԲ նախագահը պատմել է «գնաճի ֆենոմենի» մասին
03.05.2023,
12:52
Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում դիտարկվում է որոշ ապրանքների գների նվազման ֆենոմեն, սակայն այս միտումը դեռևս հնարավորություն չի տալիս պնդել, որ գնաճի դեմ պայքարն ավարտվել է, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում դիտարկվում է որոշ ապրանքների գների նվազման ֆենոմեն, սակայն այս միտումը դեռևս հնարավորություն չի տալիս պնդել, որ գնաճի դեմ պայքարն ավարտվել է, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Հայաստանում, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում նկատվում է որոշակի ֆենոմեն` ապրանքների գների զգալի նվազում, որը հիմնականում պայմանավորված է մի կողմից իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությամբ, մյուս կողմից` կովիդից հետո արժեքների շղթաների վերականգնման և առաջարկի ավելացման գործոններով», – ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ։
Այս իմաստով, Գալստյանի խոսքով, ինչպես ԱՄՆ–ում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում նկատելի է ապրանքների գների նվազման որոշակի միտում, որոնք ունեն զգալի տեսակարար կշիռ գնաճային զամբյուղում պարենային ապրանքների համաշխարհային գների նվազման արդյունքում։
Գալստյանի խոսքով, գնաճի նվազման երկրորդ պատճառը բազային էֆեկտներն են։
«Սակայն ավելի շատ ուշադրության է արժանանում ծառայությունների ոլորտը կամ «կոշտ գները»։ Այստեղ կան որոշ զարգացումներ, որոնք մեզ ստիպում են մտածել, որ մենք վերջնականապես չենք հաղթահարել գնաճի դեմ պայքարը», – ընդգծեց նա։
Այս կապակցությամբ ԿԲ նախագահը պարզաբանեց, որ խոսքը ՀՀ–ում ծառայությունների գների հետևողական աճն է, որը պայմանավորված է արտաքին պահանջարկով։
«Եթե մենք ապրանքների համատեքստում տեսնում ենք գների լուրջ անկում, ինչը կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնի նրան, որ Հայաստանում, մեր գնահատմամբ, ընդհանուր գնաճը կլինի ԿԲ–ի թիրախային ցուցանիշից ավելի ցածր, ապա ծառայությունների ոլորտում, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ գնաճն ավելի բարձր է մեր թիրախային ցուցանիշից», – ասաց նա` ավելացնելով, որ տարեկան գնաճը որոշ ծառայությունների մասով հասնում է 12 տոկոսի։
Նրա խոսքով, սրան առաջին հերթին ազդում է արտաքին պահանջարկը, մյուս կողմից` աշխատավարձի աճը Հայաստանում։
«Աշխատավարձի աճը մեզ մոտ գերազանցում է ոչ միայն իրական ՀՆԱ–ի, այլև արտադրողականության աճի տեմպերը, ինչն ունի որոշակի գնաճային ներուժ», – ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև նշեց, որ «գնաճի ֆենոմենին հանգիստ վերաբերվել» թույլ չեն տալիս նաև գնաճային սպասումները։
Նա ավելացրեց, որ չնայած գնաճային սպասումները փոքր–ինչ նվազել են, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, այդուհանդերձ, նրանք շարունակում են մնալ բավականին բարձր` այն տարիների համեմատ, երբ կարելի էր վստահաբար ասել, որ դրանք կայուն են։
«Այս երեք փաստերի համադրման արդյունքում ԿԲ խորհուրդը որոշել է կրկին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հույս ունենալով, որ մեր կողմից ներկայացված ազդակները կազդեն արտաքին պահանջարկի զսպման վրա։ Արդյունքում, որոշ ժամանակ անց մենք նաև կտեսնենք ծառայությունների գների որոշակի նվազում, ինչը թույլ կտա մեզ վերադառնալ ընդլայնվող դրամավարկային քաղաքականության», – ընդգծեց նա։
Խոսելով ժամկետների մասին` ԿԲ նախագահը պարզաբանեց, որ հիմա դժվար է կանխատեսել, թե երբ կնկատվի գնաճային սպասումների զգալի կրճատում։
«Կենտրոնական բանկը կպայքարի և կստեղծի իրավիճակ, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում գնաճը Հայաստանում մոտ լինի թիրախային ցուցանիշին», – եզրափակեց Գալստյանը։
ԿԲ խորհուրդը մայիսի 2–ի նիստի ժամանակ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը`10.75%։
Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 20023թ.–ի մարտին, 2022թ.–ի մարտի համեմատ, կազմել է 5,4%։ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա մարտին, 2022թ.–ի մարտի համեմատ, բարձրացել են 5,1%–ով, ոչ պարենային ապրանքների գները`4,6%–ով, ծառայությունների սակագներն ավելացել են 6%–ով։ Միաժամանակ մարտին տարեկան կտրվածքով գրանցվել է 16 տեսակի մթերքի և ապրանքային խմբերի գների նվազում։
Հայաստանի տնտեսական աճը 2023թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։ ԿԲ–ի մարտի կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 5,8%–ով, իսկ 12–ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023թ.–ի երկրորդ կիսամյակում կկայունանա 4% թիրախային ցուցանիշի շուրջ։–0–